Երեկ երեկոյան տեղեկատվությունն այն մասին, որ 23-ամյա հայուհին Ռուսաստանի մայրաքաղաքում ծեծել է երեք ադրբեջանցիների, մեծ ոգևորություն առաջացրեց։
Դիանան զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտով և 9 մեդալների տիրուհի է, ինչպես նաև արժանացել է մի շարք պատվոգրերի։ Դիանան հերթական մարզումներից տուն վերադառնալիս է եղել, երբ արբած երեք ադրբեջանցիները տեսնելով Դիանայի հագին հայկական եռագույնով վերարկուն և սպորտային պայուսակը՝ հայհոյանքներ են տեղացել աղջկա հասցեին։
Դիանան երեքին էլ ծեծի է ենթարկել։ Տղաները եղել են 23, 24 և 19 տարեկան։ Նրանցից մեկը դեմքի հատվածում վնասվածքներ ունի՝ կոտրվածքներ, մյուս երկուսը բուժօգնություն են ստացել և դուրս գրվել հիվանդանոցից։
Այս տեղեկատվությամբ իր օգտահաշվում կիսվել է նաև Ստյոպա Սաֆարյանը, որին կից գրել է․ «Բա ոնց չասես՝ ցավդ տանեմ։ Ա՛յ էսպիսի հայուհիներից են առյուծներ ու հերոսներ ծնվում։
Ոչ թե նրա համար, որ թուրք է ծեծել, այլ նրա համար որ իր անձնական ու ազգային արժանապատվությունը բարձր է պահել»։