Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ասում է ես ամբողջ կյանքս պարտք չեմ վերցրել ուրիշից։ Բա իհարկե՝ դու չես վերցրել։ Դու պետության անունից ես պարտք վերցրել ու էտ պարտքը թողել ես ժողովրդի վզին։ Պետությունն է էտ պարտքը փակում, իսկ դու Տանզանիաներում քո որսորդական կայֆերով էիր։
Նշենք, որ այսօր Շենգավիթի նստավայրում՝ դիմելով դատարանին, Մարտի 1-ի գործով անցնող առանցքային մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ գրավի դիմաց ազատվելու դեպքում պետք է ինչ-որ մեկից գումար վերցնի:
«Փաստն այն է, որ իմ և իմ ընտանիքի հաշիվները նույնպես սառեցված են: Ակնհայտ է, որ ես հիմա ինչ-որ մեկից պետք է գումար վերցնեմ: Ես կյանքում պարտքեր չեմ արել»։