Ամանորյա նախատոնական օրերին շատերը խոսեցին այն մասին, որ խանութներում մարդկային մեծ կուտակումներ են առաջանում։ Բարձրացվեց այն հարցը, որ անհրաժեշտությունից շատ առևտուր անելու վատ սովորությունից այդպես էլ ազատվել չի լինում։
Արդեն հունվարի չորսին շատ ակտիվ օգտատերեր սկսեցին հումորային գրառումներ անել այն մասին, որ տոնական սեղանի համար նախատեսված որոշ մթերքներ արդեն անպիտան կամ վտանգավոր են դարձել սեղանի համար։
Իր հումորային մեկնաբանություններով ու գրառումներով աչքի ընկնող Ռաֆայել Երանոսյանը ևս այս թեման չի շրջանցել։ Նա իր սոցհարթակում մի լուսանկար է տեղադրել, որտեղ ինքն է պատկերված, սակայն շատ մտահոգ տեսք ունի։
Լուսանկարին կից Ռաֆայելը գրել է․ «Բա էսքան առևտուր արիի, հիմա ո՞վ ա ուտելու։ Ծախսել, թե՞ չծախսել, սա է խնդիրը»,- շեքսպիրյան միտքը ձևափոխած գրել է դերասանը։ Ռաֆայելի լուսանկարի և այս գրառման ներքո տեղ են գտել տարատեսակ հումորային մեկնաբանություններ։