Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բաց նամակ 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին
Իմ ընտանիքիս, մասնավորապես Սեդա Սաֆարյանին վերաբերող անբարո ստատուսը տարածվել է 150 անգամ։ Իհարկե, ճնշող մեծամասնությունը անհայրենիք, անսրբություն ու անդուխ ֆեյքեր են։ Իմ սիրելի հանրությունը արժանի ու կոշտ պատասխանն է տվել այդ բոսյակությանն ու դրա հեղինակներին, որոնց մեծ մասին հասցրել եմ ծանոթանալ, ինչի համար խորին երախտագիտություն բոլորին։
Բայց այս մեկն առանաձնացրել եմ հայ «լրատվական» դաշտի բացահայտված «ռահվիրաններից» մեկին՝ Satik Seyranyan-ին ասելիքս ուղղելու համար, քանի որ տարածողներից մեկը նրա ամուսինն է, ում մասին դեռևս շատ բան չեմ ասի այս պահին, քանի դեռ պրոցես է գնում․․․․
Եւ այսպես, Սաթիկ, ի տխրություն ձեզ, ձեր ամուսնու, ձեր գաղափարակից ընկերներ Լևոն Քոչարյանի, Գառնիկ Իսագուլյանի (ով հանդիսանում է մեզ և Ռամիլ Սաֆարովին համեմատելու անբարոյականության հեղինակը) /հուսով եմ՝ այս պարբերությունը նրանց էլ կփոխանցեք առաջիկա հանդիպմանը/, նրանց մայրերի ու երեխաների, կարող եք արձանագրել, որ ձեր մայրերի, ձեր երեխաների հասցեին հավաքել եք աշխարհի հայհոյանքը, անեծքը։ Բարով վայելեք։ Միգուցե դրա պակասն զգում էիք, չգիտեմ․․․ Դա այնքան շատ է, որ ձեր կյանքի մնացած օրերի ամեն ժամվա համար մեկ 7 հարկանի քֆուր ու անեծք ունեք։
Ես իհարկե, ձեր ամուսնու նման չեմ տարածի ձեր ընտանիքի մասին վարկաբեկիչ որևէ տեղեկատվություն, ոչ էլ մարդիկ կվարձեմ ձեր շքամուտքում դարանակալելու համար․․․․ Ես ուղղակի կգրեմ ճշմարտության մի փոքր մասը, որն ինձ հասու է․․․
Բայց սրա համար չեմ գրում վերջին անգամ։ Այլ գրում եմ, որ երբևէ այս քաղաքում ինձ, քրոջս հանդիպելիս աշխատեք գլուխներդ կախել, չնկատել, չորսալ մեր հայացքը, որովհետև դուք հատակում եք՝ ձեր ընտրությամբ, մեկընդմիշտ մերժված ժողովրդի ու մեր կողմից։ Համարեք, որ մենք երբեք միմյանց չենք ճանաչել ու ցանկալի չէ, որ միմյանց ճանաչենք։ Դա լավագույն լուծումն է։
Հայ լրատվության մեջ կան անուններ, որոնք այլևս չեն կարող իմ կողմից ճանաչվել որպես այդպիսին՝ դուք, Կարմեն Դավթյանը, Անժելա Թովմասյանը։ Դուք, որ անցած ամիսներին ամենատարբեր ֆեյքերի տակ ամենակեղտոտ գործունեությունն եք ծավալել ու գիտեք, որ ես և իմ ընկերները ժամանակին բացահայտել ենք ձեզ, որովհետև ձեր ձեռագիրը գիտենք։ Այդ ձեռագիրն ուղղակի մատնել է ձեզ, որովհետև միգուցե շատ բան կարող էիք թաքցնել, բայց ոչ այն, թե ինչպես եք դասավորում ձեր մտքերը։
Հասարակությունը ամիսներ առաջ մեզանից անուններ էր պահանջում ու մենք դա դեռևս չէինք հայտնում։ Այժմ եկել է ճշմարտության պահը։ Այլևս թաքնվել հնարավոր չէ, ըստ որում՝ ընտանյոք հանդերձ․ ես, քույրս, իմ ընտանիքը՝ միշտ մեր ժողովրդի ու նրա պահանջած արդարադատության կողքին, դու ու քո ընտանիքը՝ հանցագործության պարտակման, անպատժելիության ու արդարացման կողքին։ Դեհ, ինչպես միշտ․․․
Վերջինը, հանձնարարիր քո լրագրողներին մեկընդմիշտ մոռանալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի որևէ փորձագետի հեռախոսահամար։ Դուք Լայֆնյուզի, 5-րդ ալիքի, Երևան թոդեյի հետ այլևս համալրում եք սև ցույցակը։ Ես և իմ թիմը 5 տարի միջազգային հեղինակություն չենք ստեղծել, որպեսզի դրա հաշվին ապրեցնենք ձեր երբեմնի հեղինակավոր, բայց այլևս գահավիժած ու ցեխերի մեջ գկլորվող թերթոնը։ Դուք այդքան չկաք ու դա չեք վաստակել։
Մեկընդմիշտ ցտեսությամբ՝
Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար
Սաֆարյաններ ընտանիք