Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին…Վերջի վերջո, ԲՀԿ-ն Հայ ժողովրդի հետ է թե՞ ոչ

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին
Վերջի վերջո, ԲՀԿ-ն Հայ ժողովրդի հետ է թե՞ ոչ

( Երկար է, բայց կարևոր, կխնդրեի կարդալ և տարածել ՀՀ ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին: )

Երեկ Դուք հայտարարեցիք, որ չէք միանում ԱԺ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի, ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ.Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ ՍԴ դիմելու գործնթացին:
Ձեր որոշումը հիմնավորեցիք, որ իբր թե ներկայացված հիմնավորումները, Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ թույլ են:
Անկեղծ ասած ես չգիտեմ ԱԺ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի այդ հարցով ներկայացված հիմնավորումները:
Սակայն այսօր ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ.Թովմասյանը հայտարարություն է տարածել և տեղադրել ՍԴ կայքում:
Հայտարարության տեքստը և դրա տեղադրումը, անկախ նախկին հիմնավորումներից առավել քան բավարար են ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ.Թովմասյանի պաշտոնանկության համար և դրանք թույլ համարելը, կլինի մանիպուլյացիա , իրականության խեղաթյուրում և իրական մտադրությունների պարտակում:

Կներեք բայց չասել չեմ կարող, այս պարագայում, եթե ԲՀԿ-ն չմիանա նախաձեռնությանը, ապա հենց Ձեր հակափաստարկները կլինեն թույլ:
Այժմ, ներկայացնեմ ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ.Թովմասյանի պաշտոնանկության հիմնավորումները:
Այսպես՝
Հրայր Թովմասյանը այսօր տարածել է հայտարարություն և այն տեղադրել ՍԴ պաշտոնական կայքում:
Նախ հայտարարության տեղադրումը ՍԴ պաշտոնական կայքում,ինքնին ՍԴ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում է,քանի որ ՍԴ կայքում հրապարակվում են, ՍԴ որոշումները,աշխատակարգային որոշումները,դատավորների հատուկ կարծիքները,այսինքն այն գործունեության արդյունքները,որոնք որ իրականացնում է ՍԴ-ն:Այլ կերպ ասած ՍԴ-ը կայքը դա ՍԴ պաշտոնական դիրքորոշման հրապարակման հարթակ է:
Հրայր Թովմասյանը հրապարակելով ՍԴ կայքում իր սուբյեկտիվ կարծիքը,այն օգտագործել է որպես իր անձնական ֆեյսբուքյան էջ:Տրամաբանական է,որ նա դրան հաջողվել է միայն մի բանի արդյունքում, որ ինքը հանդիսանում է ՍԴ անդամ և Նախագահ,այսինքն օգտագործել է իր պաշտոնը ի շահ իրեն:

Այստեղ հարկ է արձանագրել, Հրայր Թովմասյանի կողմից, ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտումը:
Հայտարարությամբ Հրայր Թովմասյանը ԱԺ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի իր հանդեպ սկսած գործնթացը համարում է քաղաքական,դրանով իսկ աներկբա ընդունելով իր քաղաքական գործունեությամբ զբաղվելու փաստը:
Սրանով Հ.Թովմասյանը խախտել է ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի,4-րդ հոդվածի 5-րդ( ՍԴ դատավորին ներկայացվող պահանջի) և 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ (պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ):
Հայտարարությամբ Հ.Թովմասյանը գնահատական է տվել ՀՀ Իշխանության մնացած երկու ճյուղերի և ղեկավարների գործունեությանը,այն է ՀՀ Վարչապետի և ԱԺ Նախագահի:
Ընդ որում այդ գնահատականները հրապարակել է ՍԴ պաշտոնական կայքով,առերևույթ պատրանք ստեղծելով այն մասին, որ դա ՍԴ դիրքորոշում է:
Սրանով Հ.Թովմասյանը թույլ է տվել ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտում,այն է՝ կատարել է այնպիսի արարք, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Վերը նշվածի արդյունքում թույլ է տվել նաև նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի խախտում, չի դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
Հայտարարության եզրափակիչ մասում Հ.Թովմասյանը ակնհայտ ընդգծել է իր քաղաքական համակրանք ԲՀԿ-ի նկատմամբ, դրանով իսկ արձանագրելով,որ ինքը չի կարող անաչառ լինել ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի և ԼՀԿ-ի նկատմամբ, կրկին փաստելով պաշտոնավարման ժամանակ իր քաղաքականությամբ զբաղվելու փաստը:
Սույնով նաև արձանագրել է, իր անհամատեղելիությունը ՍԴ անդամի և Նախագահի պաշտոնին:
Փաստացի հարկ է արձանագրել, որ միայն 03 հոկտեմբերի 2019 թ-ին ՍԴ կայքում հրապարակած և իր ստորագրությամբ վավերացրած հայտարարությամբ Հրայր Թովմասյանը խախտել է ՝ ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի՝
4-րդ հոդվածի 5-րդ, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,2-րդ,5-րդ,14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,2-րդ,3-րդ և 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերը:
Սույն խախտումները ըստ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ և ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմք են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Վերը նշված խախտումները այնքան ակնառու են, որ կարող են դասվել հանրահայտ փաստերի դասին և ապացուցման կարիք չունեն,քանի որ ՍԴ կայքում, Հ.Թովմասյանի ստորագրությամբ առկա է նրա հայտարարությունը:
Ցանկացած քաղաքական ուժ, որը կանտեսի այս հանրահայտ փաստերը, դա նույնն է, որ հրապարակային ընդունի որ ինքը դեմ է ՀՀ-ն օրենքի երկիր դարձնելուն և ինքը սպասարկում է նախկին օկուպացիոն ռեժիմի շահերը, ընդդեմ հայ ժողովրդի:
Պ-ն Ծառուկյան, կխնդրեի Ձեզ, ԱԺ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի, Ձեր կողմից թույլ որակված փաստարկներին գումարել վերևում նշված հանրահայտ փաստերը և վերջնականապես կողմնորոշվել, Դուք և Ձեր կուսակցությունը ՀՀ Ժողովրդի հետ էք թե՞ ոչ:
Արդարություն, արդար դատական համակարգ, անաչառ դատավորներ, օրենքի երկիր արտահայտությունները և դրանց կենսագործումը, որպես հզոր Հայաստանի տեսլական, Ձեր համար ընդունելի են թե՞ ոչ:
Կսպասեմ Ձեր արձագանքին, հարգանքներով ՝

Արտակ Գալստյան

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: