Բացառիկ կադրեր Սիլվա Հակոբյանի դստեր մկրտությունից և այլ մանրամասներ

Օրեր առաջ Սիլվա Հակոբյանն իր հետևորդներին տեղեկացրել էր, որ ամուսնու հետ որոշել է մկրտել փոքրիկ Միլային, իսկ որպես կնքահայր նրանց ընտրությունը կանգ է առել Գեորգի Կոտի վրա։ Նրանք շատ մտերիմ են ընտանիքներով։

Սիլվան նույնիսկ ցուցադրել էր, թե ինչպես է դիմավորում Գեորգի Կոտին, նրա տիկնոջն ու մյուս մտերիմներին։ Գեորգի Կոտին անչափ երջանկացրել է Սիլվայի և Նորայրի առաջարկը։

Իսկ մինչ առաջարկը ստանալը նա մտերմիկ հավաքույթների ու զրույցների ժամանակ հաճախ է ասել, որ ցանկանում է լինել զույգի երրորդ երեխայի կնքահայրը՝ հաշվի առնելով, որ առաջնեկ բալիկի կնքահայրը շատ մտերիմ մարդ է լինում։

Նշենք, որ Սիլվան ու Նորայրը Միլային մկրտելու ցանկություն ունեցել են դեռ անցյալ տարի, սակայն համավարակը և սահմանափակումները խափանել են նրանց մտադրությունները։

Այս տարի Միլայի ծննդյան երկրորդ տարեդարձին Գեորգի Կոտը խիտ զբաղվածություն է ունեցել, ուստի Միլայի մկրտության արարողությունը տեղի է ունեցել հենց այսօր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!