Նարե Գևորգյանը, որ միառժամանակ բավականին պասիվ դիրքերում էր, նոր գործով է ներկայացել, որը բացառիկ է իր բնույթով, քանի որ այն ներկայացված է Համշենի բարբառով։ Այս առումով, նման փորձը գրեթե նորություն է մեր ժամանակակից երգարվեստի ոլորտում։
Դատելով Նարեի երկրպագուների արձագանքից՝ կարելի է արձանագրել, որ երգի նման մատուցումը բավականին հաջողված ու սպասված է, քանի որ շատ օգտատերեր հավանության են արժանացրել այն փաստը, որ վերջապես անդրադարձ է կատարվել նաև Համշենի բարբառին։
Հաշվի առնելով այն փաստը, որ բարբառը որոշ դժվարություններ է ներկայացնում բանավոր ընկալման տեսանկյունից՝ տեսահոլովակի մատուցմանը կից ներկայացվում է նաև երգի արևելահայերն տարբերակի ծիտրերը։
Երգին զուգահեռ մատուցվող տեսահոլովակի ռեժիսորը Տիգան Ավետիսյանն է։ Երգը վերնագրված է «Կուզիմ Նեննի»։ Երգի թեմատիկան սերն է։ Այն սիրային գեղեցիկ ու պարզ պատմություն է ներկայացնում։
Երգը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։