Սևակ Ամրոյանը հանդես է եկել բացառիկ երգի պրեմիերայի ներկայացմամբ։ Ստեղծագործության վերնագիրը «Սիրո ձայնը» ձևակերպմամբ է ներկայացվում։ Երգի խոսքերը հերթական անգամ հեղինակել է հանրահայտ երգահան Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտության հեղինակը Արփի Շահնուբարյանն է։
Ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Գարիկ Գևորգին, երաժշտության մեջ հնչող շրթհարմոնը Արտակ Ներսիսյանինն է, հնչյունային ռեժիսորը ԴերՀովան է։ Սևակի նոր երգը գեղեցիկ տեսահոլովակի ուղեկցությամբ է ներկայացվում։ Տեսահոլովակի ռեժիսորը, օպերատորն ու մոնտաժողը Մարիամ Գևորգյանն է, ով հետաքրքիր լուծումներ է տվել տեսահոլովակին։
Սևակի այս տեղահոլովակը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հանդես է գալիս նրա կինը՝ Լուսինեն։ Տեսահոլովակում գլխավոր հերոսներին կերպավորում են ընդամենը ամիսներ առաջ՝ դեկտեմբեր ամսին ընտանիք կազմած Սևակն ու Լուսինեն։
Սևակ Ամրոյանի ներկայացրած բացառիկ «Սիրո ձայնը» ստեղծագործության պրեմիերան, որի տեսահոլովակում հանդես է եկել նաև Սևակի կինը, կարող եք դիտել վարը բերված նյութի մեջ։