Բացահայտվել է Թումոյի զբոսայգում ծառից կախված կնոջ ինքնությունը

Վերջին շրջանում հաճախակի են դարձել անհայտ պայմաններում տեղի ունեցած հասարակական հնչեղության, ողբերգական ելքերով արտառոց ու ցավալի դեպքերը։

Այս առումով անցնող չորեքշաբթին բավականին իրադարձային ու արտառոց իրողություններով հարուստ է եղել։ Օրվա ցավալի իրադարձություններից մեկն էլ Թումոյի այգում ծառերից մեկից կախված քաղաքացու մասին դեպքն է։

Շուտով պարզվել է, որ կախված քաղաքացին կին է։ Նա արդեն մահացած է եղել, երբ նկատել ու գտել են նրան։ Կնոջը նկատել ու գտել են կեսօրին՝ ժամը մեկի մոտակայքում։

Թումոյի այգի ժամանած ոստիկանական ու քնչական բաժնի ներկայացուցիչները սկսել են աշխատանքներ իրականացնել՝ կնոջ ինքնությունն ու դեպքի հանգամաները բացահայտելու նպատակով։ Շուտով հայտնի է դարձել, որ տիկինը քառասունմեկ տարեկան է։

Նա ապրելիս է եղել Երևանում։ Կնոջ անունը Թեհմինե է։ Թեհմինեի արարքի դրդապատճառների մասին պատկան մարմինները դեռևս չեն խոսում։ Նշանակվել է դատաբժշկական հետաքննություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: