Բացահայտելով Աննա Մանուչարյանի ընտանիքը․ ովքեր են դերասանուհու ընտանիքի անդամները և ինչ մասնագիտություն ունեն․ ուշագրավ մանրամասներ

Աննա Մանուչարյանի և դստեր հանդեպ հետաքրքրությունը մեծացավ հատկապես Մալենայի՝ եվրոտեսիլյան համերգին մասնակցությունից և հաղթանակից հետո։

Աննան խոսել է ընտանիքի մասին և նշել՝ մայրը մանկավարժ է, իսկ հայրը՝ երաժիշտ։ Եբայրը նույնպես երաժիշտ է։ Նա դաշնակահար Հայկ Մանուչարյանն է, ով հայտնի արտիստների ստեղծագործությունները գործիքավորում է։ Աննան նշեց, որ դուստրը՝ Արփին, ընտրել է թավջութակը։ Արփին՝ նույն ինքը Մալենան, անչափ սիրում է նաև պարելը։

Մայրիկն ընդգծեց նաև, որ դուստրը դպրոցում գերազանց առաջադիմություն  ունի։  Դերասանուհին ինքն էլ սովորել է կոնսերվատորիայում, սակայն տարիներ անց սովորել և ավարտել է նաև Թատերական ինստիտուտը։

Աննան նշել է, որ ծնողները սկզբնական շրջանում համաձայն չէին դերասանի մասնագիտության ընտրության հարցում, սակայն Աննան շատ էր ցանկանում և ծնողները համաձայնեցին։


Աննան այսօր շնորհակալություն է հայտնում, որ ծնողները չխոչընդոտեցին: Դերասանուհու ընտնեկան լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: