«Բարով եք ծնվել, որ ծնվի Ալենը»․ հերոսածին մայր Նազելի Տերտերյանի տարեդարձն է

Այսօր Ալեն Մարգարյանի հերոսածին մայր Նազելի Տերտերյանի ծննդյան օրն է։ Նրան ամենայն հարգանքով շնորհավորական խոսքեր են ուղղում նրանք, որոնց համար Ալեն Մարգարյանը իսկական հերոսի խորհրդանիշ է։


Արման Վարդանյանը գրում է․ «Բառերն անզոր են, նվազ ու աներևույթ Ձեր ծննդյան օրը լիարժեք շնորհավորելու՝ Ձեր կարևորությունը, ամրությունը մինչև վերջ ընդգծելու, պայքարողի Ձեր տեսակով հուզվելու, ոգեշնչվելու, պարծենալու, անխոնջ ու անհոգնում Ձեր աշխատասիրությամբ զարմանալու համար։

Տիկի´ն Նազելի, տիեզերքի գործադրած ճիգերը զուր են Ձեզնից առավել անսահման երևալու համար։ Բարով եք ծնվել, որ ծնվի Ալենը»։

Ռաֆո Աղաբաբյանը գրում է․ «Անսահման բարի Տիկին Նազելի ջան։ Գիտեմ, որ դժվար է առանց Ալենիս, գիտեմ, որ այսօր էլ ոչ մի ուրախություն ու տոն չի լինելու Ձեզ համար այնպես, ինչպես վերջին մեկ տարում է։

Բայց ես ուզում եմ Ձեզ երախտագիտության վեհ զգացումով շնորհավորել, մաղթել ուժ ու առողջություն, որ ապրեք ու միասին ապրեցնենք Բոլորիս Ալենի վառ ու լուսավոր հիշատակը։

Ալենիս սխրանքն անմահ է, արարքը՝ վսեմ։ Ձեր հոգատարությունը, քնքշանքը, սերն ու օրհնությունն ամենազորեղ պահապան ուժն են բոլորիս համար։ Գրկում եմ ամուր — ամուր։ Շնորհակալություն Ձեզ Ձեր տեսակի համար»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!