«Բարով ես ծնվել իմ տղա»․ ահա թե ինչպես է շնորհավորել որդուն Դիանա Գրիգորյանը․ նա անճանաչելիորեն փոխվել է

Դիանա Գրիգորյանին և նրա երեխաներին ճանաչում են շատերը։ Ժամանակին սցենարիստը իր ֆիլմերում ներգրավում  էր նաև իր երեխաներին։ Փոքրիկներին շատերն էին հասցրել սիրել։

Վերջին տարիներին նրանք այլևս չէին նկարահանվում։ Այսօր Դիանան իր օգտահաշվում որդու հետ լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ շնորհավորել նրան ծննդյան առիթով։

Նրա որդին բավական մեծացել է և երիտասարդ տղայի տեսք ունի արդեն։ Երջանիկ մայրիկը որդու մասին գրել է՝ անկեղծ, բարի, հոգատար և միևնույն է մանկան սիրով լի։


Դիանան մասնավորապես գրել է․ «Բնությանդ մեջ այնքան անկեղծություն ու բարություն կա, այնքան հոգատարություն, այնքան սեր, մանկան սեր…. Բարով ես ծնվել իմ տղա. Աշխարհին տված քո անսահման ազնվությունը Թող Տիրոջ կողմից շռայլորեն վարձատրվի»։

Դիանա Գրիգորյանի հետևորդները միացել են մայրիկի շնորհավորանքին և անկեղծ բարեմաղթանքներով հանդես եկել, ինչպես նաև չեն կարողացել թաքցնել զարմանքը, թե որքան է մեծացել սցենարիստի որդին։

Понравилась статья? Поделиться с друзьями: