Առավոտյան վաղ Ն. Փաշինյանն ուղիղեթերային միացմամբ հայտնեց իրեցն ընտանիքի վարակված լինելու հանգամանքի մասին, մինչդեռ դեռ կեսգիշերից շատերը շնորհավորում էին վարչապետին՝ ծննդյան օրվա առիթով:
Լուրն անակնկալ էր ու անսպասելի: Սակայն առավել անսպասելի էր շատ լրատվամիջոցների և օգտատերերի արձագանքը: Առավոտից տարբեր կարծիքներ են հնչում՝ վարչապետին ստի մեջ մեղադրելուց մինչև միտումնավոր վարակելու վարկածներ առաջ քաշելով:
Այս ամենին անդրադարձ կատարեց նաև Աննա Հակոբյանը՝ կոչ անելով այս լրատվության և կայքերի հետևում կանգնած ու լրահոսը ղեկավարող անձանց մնալ պինդ ու դժվարությունները արժանապատվորեն տանեն:
Նա հորդորել է չվերծավել բարոյական փլատակների, քանզի իրենց բաժին հասած հերթական դժվար փուլը ևս հաղթահարելի է ու կհաղթահարվի, կարևորը արժանապատվորեն ամենը հաղթահարելն է:
Ա. Հակոբյանն իր անդրադարձին կից հրապարակել է վերջերս տված իր հետաքրքրաշարժ հարցազրույցից մի հատված, որը թեմատիկ առումով վերաբերում է նաև իր անդրադարձած խնդրին: Ա. Հակոբյանի հարցազրույցի տվյալ հատվածը կցված է ստորև:
Տեսնում եմ, որ COVID-ով մեր վարակված լինելու փաստի առիթով ֆեյսբուքյան կառավարվող խմբերը կրկին այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մեծ թվով մեր հայրենակիցների համբերությունը հատնում է: Ուզում եմ այս խմբերը կառավարողներին կրկին կոչ անել՝ ձեր կյանքի դժվար փուլը կանցնի, կարեւորը, որ այդ ընթացքում պինդ մնաք, եւ դժվարությունները արժանապատվորեն տանեք։ Այնինչ՝ տապալվել եք։ Բարոյական եւ հոգեբանական փլատակների մի՛ վերածվեք:Մանրամասն՝ տեսանյութում👇👇
Опубликовано Anna Hakobyan Понедельник, 1 июня 2020 г.