«Բարոյական ուռոդներ, բառեր չեմ կարողանում գտնել»․ Նիկիտա Սիմոնյան

Այսօր տեղի ունեցած վայրագությունը ցնցել է սպորտասեր հանրությանը․ գողացվել են Արարատ-73-ի արձաններից մի քանիսը՝ Ռոբերտ Ծաղիկյանի, Նիկիտա Սիմոնյանի, Հարություն Քեհեյանի և Օնիկ Աբրահամյանի արձանները։

Հայ-ռուսական հարթակի հետ զրույցում լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը խիստ զայրացած նշել է, որ չի տեսել արձանը, քանզի բացմանը չի կարողացել ներկա գտնվել, բայց իրողությունը խայտառակություն է որակել։ Նա տարակուսում է, թե ո՞ւմ մտքով կարող էր նման խայտառակություն անցնել։

Այդ մարդիկ չունեն խղճի, պարտքի, հայրենասիրության զգացում։ Սիմոնյանը չի հասկանում՝ ինչ են տալու իրենց այդ արձանները․ «Բառեր չեմ կարողանում գտնել, բարոյական ուռոդներ»,- նշել է Սիմոնյանը՝ հույս հայտնելով՝ գոնե խղճի խայթ կունենան ու կվերադարձնեն արձանները։

Իրապես, տեղի ունեցածը կարելի է վատագույն բառերով բնորոշել, քանզի արձանախումբը մեր խորհրդանիշներից է՝ նվիրված լեգենդար մարզիկներին, որոնք պատմություն են կերտել իրենց հիասքանչ մրցելույթներով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!