Հայկական բոլոր ընտանիքներում ամենասուղ պայմանների դեպքում նույնիսկ ծնողը կարևոր է համարում իր զավակի բարձրագույն կրթությունը: Հայկական օջախներում ընդունված է կարծել, որ բարձրագույն կրթությունը փաստող դիպլոմը աղջկա օժիտի գլխավոր մասն է , դիպլոմ ունես, ուրմեն վաղվա հացդ կարող ես վաստակել, սա ընդունվում է իբրև աքսիոմա:
Չնայած վերոնշյալին՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել հաջողվում է ոչ բոլորին,պատճառներից գլխավորը ուսման վարձն է:
Մայրաքաղաքում սովորելու բաղձալի երազանքն այդպես էլ երազանք է մնում մարզերի որոշ երիտասարդների ու պատանիների համար . ծնողը որպեսզի կարողանա կազմակերպել իր զավակի կրթությունը Երևանում, պետք է նախատեսի նաև կենցաղային , կացության պայմաններ այնտեղ, մինչդեռ բնակարանի վարձերն ուսման վարձի հետ համատեղելը հողի հետ կռիվ տվող գյուղացու ուժից վեր է :
Արցախի Հանրապետության նախագահի վերջին հայտարարությունն այս առումով մի փոքր հուսադրող է .սեպտեմբերի մեկից բարձրագույն կրթությունն Արցախում անվճար է լինելու:Եվ ինչպես նախագահն իր խոսքում նշեց, անվճար բարձրագույն կրթությունը նախընտրական խոստումներից մեկն էր, ինչն էլ ահա ի կատար ածվեց: