Բարի պատմություն՝ բարի մարդու մասին

Այս պատմությունը տեղի է ունեցել Ալթայի հեռավոր գյուղերից մեկում։

Մի աղքատ տնակում երկու եղբայր են բնակվել։ Հորն անգամ չեն էլ հիշում, իսկ մայրը զբաղված էր զուգընկերներ փնտրելով։

Տեսնելով, որ երեխաները այդպես երկար չեն դիմանա՝ հարևանները ոստիկանություն են զանգահարել։ «Դեպքի վայր» է ժամանել նաև մի օմոնական։

Նրա խոսքով՝ իր սիրտը չի դիմացել, երբ տեսել է, թե ինչպես է ավագ եղբայրը չոր հացի կտորը տվել, որ կրտսերը մի փոքր կծի, իսկ հետո կրկին թաքցրել, որպեսզի վաղը ևս ուտելիք ունենան։

«Եվ այդ պահին կարծես լեզվիցս թռավ՝ եկե՛ք Ձեզ իմ տուն տանեմ»,-հիշում է տղամարդը։

Կրտսեր եղբայրը ցատկել է նրա գիրկը՝ ասելով․ «Հայրի՛կ, ինչպե՞ս կարող էի չճանաչել քեզ»։

Պարզվել է, որ երեխաները 6 օր է այդ պայմաններում են ապրել։

Տղամարդը զանգահարել է իր կնոջը, որը ևս համաձայնել է որդեգրել երեխաներին, որոնց հիվանդանոց էին տեղափոխել՝ մրսածության և ստամոքսի հետ խնդիրների պատճառով։

«Մեր երեխան երկու տարեկան է, մեկ երեխա ես ունեմ՝ առաջին ամուսնությունից, իսկ Սերյոժան զանգահարեց և ասաց, որ ցանկանում է ևս երկուսին վերցնել։ Դե, իր աշխատավարձն էլ շատ չէ։ Բայց մենք այդպես էլ արեցինք»,-ասել է Լենան՝ նշելով, որ ավագ որդին իրեն առանց ուշադրության չի թողնում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!