«Բարի ու հիասքանչ լուր։ Այսօր լույս աշխարհ է եկել Արցախում 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված արթիկցի հերոս Կարեն Թադևոսյանի եղբայրը»․ մանրամասներ

Հետպատերազմյան մեր իրականության մեջ օրինաչափ է դարձել նոր ծնունդների ավելացումը։ Հատկապես ուրախալի և խրախուսելի են, որ նոր ծնունդներ են գրանցվում այն ընտանիքներում, որտեղ եղել են մատաղ սերնդի՝ նվիրյալ զինվորների կորուստներ։

Հերթական խրախուսելի և ուրախալի ծնունդն է գրանցվել Արթիկի տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Շող Կակոյանը։ Նա գրում է հետևյալը․ «Բարի ու հիասքանչ լուր։ Այսօր լույս աշխարհ է եկել Արցախում 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված՝ Արթիկցի հերոս Կարեն Թադևոսյանի եղբայրը:

Փոքրիկին անվանակոչել են Նարեկ: Նարեկն իր ծննդով լույս ու ուժ է բերել բոլորին, իսկ Կարենը վերևից կհսկի իր փոքրիկ եղբորը: Առողջ բալիկ մեծանա, թող իր ծննդով խաղաղություն ու ուժ բերի Հայոց աշխարհին։ Կարենը կռվել է Թալիշում:

Մինչև վերջ պայքարել է մարտական դիրքում: Հզորներս։ Թող միշտ մանկան ճիչեր լսվեն Հայոց օջախներում, հերոսները վերածնվում են,- իր գրառումն ավարտել է Շող Կակոյանը՝ տեղադրելով Կարենի լուսանկարը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!