Բարի լուր․ Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրը․ Արսենը տան միակ զավակն էր․ տեսանյութ

Արսեն Գրիգորյանը նոր էր համալրել հայոց բանակի զինվորականների շարքերը, երբ մեկնարկեց պատերազմը։ Գրիգորյանների տան միակ զավակի՝ Արսեն զոհվելուց հետո տունը սառն էր ու դատարկ։ Արսենի մայրը՝ Նելլի Մուրադյանը, որ քառասուներկու տարեկան է, որոշել է, որ ցավը հաղթահարելու եղանակը նոր ծնունդ ունենալն է։

Արսենի ծնողները դիմել են «Շենգավիթ» ԲԿ, քանի որ ցանկացել են, որ տանը նորից հայր ու մայր բառերը հնչեն: Հիվանդանոցի գինեկոլոգը հիացմունքով պատմում է, որ Արսենի ծնողներն այնքան զուսպ ու համեստ են եղել, որ ներկայանալիս չեն հայտնել իրենց մեծ կորստի մասին։ Միայն հետազոտությունների ժամանակ է պարզվել, թե ինչի միջով են անցել նրանք։

Արսենի մահվանից մոտ մեկուկես տարի հետո Գրիգորյանների ընտանիքում նոր կյանք է լույս աշխարհ եկել, որին դեռ ծնողները չեն որոշել, թե ինչ անուն կտան: Ստորև կցված նյութի մեջ կարող եք դիտել մոր առաջին հանդիպման կադրերն իր նորածին տղայի հետ:


Լուսավոր տղան ծնվել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Գրիգորյան Մարգարիտայի, մանկաբարձ-գինեկոլոգ Անդրեասյան Հասմիկի և նեոնատոլոգ Այվազյան Աննայի օգնությամբ։ Նա ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով և 50 սմ հասակով։

Понравилась статья? Поделиться с друзьями: