Օրը սկսվել է բարի լուրով․ լույս աշխարհ է եկել դերասաններ Սոֆյա Պողոսյանի և Աշոտ-Տեր Մաթևոսյանի երեխան։
Ամիսներ առաջ Սոֆյան համացանցային հարթակների միջոցով հայտնեց հղիության մասին լուրը, ինչն անչափ ուրախացրել և ոգևորել էր դերասանուհու երկրպագուներին։
Սոֆյան և Աշոտը արդեն երկար տարիներ է միասին են, բայց պաշտոնապես ամուսիններ համարվեցին 2019-ին։
Սոֆյան Աշոտի երկրորդ կինն է։ Աշոտն 1ին ամուսնությունից դուստր ունի՝ Մարին, ում հետ Աշոտը պահպանել է ջերմ հարաբերությունները։ Սոֆյան 1-ին անգամ է ծնող դարձել։ Դերասանները որդի են ունեցել։ Երեխան ծնվել է Ամերիկայում։
Այս մասից համացանցային իր հարթակում գրառում է կատարել Սոֆյայի քույրիկը՝ Մայան, որտեղ տեղեկացրել է, որ մորաքույր է դարձել։ Մայան մասնավորապես գրել է․ «Մորաքո՜ւյյյր եմմ:
Բարի Գալուստ, իմ պուճուրիկ, սիրուն ճուտիկ»։ Գրառումը մեկնաբանել են բազմաթիվ օգտատերեր, շնորհավորել և ջերմ ու բարի մաղթանքներով հանդես եկել։