«Բավական է ֆեյսբուքում գոռաք թուրքը, զզվելի է, երբ բազմոցին նստած գրում եք, իսկ 18 տարեկանը՝ պայքարում»․ Նանե Արզումանյան

ՀՀ բոլոր քաղաքացիներն անսահման մտահոգ են մեր վաղվա օրով։ Բոլորը աղոթքով և սրտի տրոփյունով խաղաղություն են տենչում։ Եվ այս պահի դրությամբ ոչինչ այդքան կարևոր չի կարող լինել, քան խաղաղությունն է։

Նանե Արզումանյանն իր մտահոգություններով կիսվել է օտահաշվում։ Հայաստանի համար այս ճակատագրական օրերը Նանեին հիշեցրել են եղբորը հողին հանձնելու օրը։

Նա կոչ է անում բազմոցին նստելու փոխարեն օգտակար լինել 18-ամյա զինվորին։ Լրագրողը մասնավորապես գրել է․ «Մեկ տարի առաջ հենց այս օրը հողը գրկեց իմ ամենաթանկին, երկար օրերի պայքարից գտա ու գտա, որ հավերժ կորցնեմ…

Մեկ տարի անց էլ նորից նույնն ենք վերապրում…Ամենավատ լուրն էլ լինի՝ մատուցեք լսարանին։ Ամենադաժան իրականութրունն էլ պիտի բոլորս իմանանք։

Այլևս չկա ինֆորմացիա, որն ունակ չլինենք ընկալել, միանգամից տվեք ճիշտը, որ հետո չտապալվի ժողովուրդը…Ու բավական է ֆեյսբուքում գոռաք թուրքը, զզվելի է, երբ բազմոցին նստած գրում եք, իսկ 18 տարեկանը՝ պայքարում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!