Բասմա․ ուզբեկական խոհանոցի հրաշալիքներից

Ասիական խոհանոցն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ և բազմազանությամբ։ Փորձենք պատրաստել ուզբեկական խոհանոցի ուտեստներից՝ բասմա։

Բաղադրիչներ՝

1 կգ ցանկացած տեսակի միս,

1 կգ սոխ,

700գ․ կարտոֆիլ,

350գ․ գազար,

700գ․ կաղամբ,

1-2 պճեղ սխտոր,

3-4 լոլիկ,

1-2 սմբուկ,

1 ճակնդեղ,

2-3 բուլղարական պղպղեղ,

1-2 կծու պղպեզ,

2-3 վարունգ,

աղ, մաղադանոս, սամիթ, ռեհան, համեմ, քիմիոն։

Միսը մանր կտորների բաժանել և դնել կաթսայի հատակին։

Աղ ցանել և քիմիոն շաղ տալ։

Կլոր-կլոր կտրատել սոխը և շարել մսերի շերտին։ Հետո դրա վրա դնել լոլիկի կտորները։ Կրկին աղ լցնել։

Վերևում դնել մե-մեծ կտրատված գազարը, ապա կարտոֆիլը՝ ամբողջությամբ կամ կես-կես։ Աղ հավելել։

Կաթսայում դնել նաև մյուս բանջարեղենը։ Սխտորը տեղադրել ամբողջությամբ, կանաչեղենը՝ ճյուղերով։ Աղ հավելել և քիմիոն շաղ տալ։

Ամենավերևում պետք է լինի կաղամբը՝ խոշոր կտորներով կտրատված։ Կաթսայում դնելուց առաջ այն պետք է մի փոքր աղով և քիմիոնով համեմել։

Զանգվածը ծածկել կաղամբի ամբողջական տերևներով։

Կաթսան լավ ծածկել՝ այնպես որ գոլորշին դուրս չգա։

Զանգվածը եփել միջին կրակի վրա։ Երբ եռա, կրակը բարձրացնել։ 1 ժամ անց բասման պատրաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: