Բանջարեղենով և հատիկավորներով անչափ համեղ և օգտակար ուտեստ

Ընթանում է Պահքի շրջանը և շատերի մոտ է առաջ գալիս այն հարցը, թե արդյոք ի՞նչ ուտել այսօր։ Հրաշալի միտք ենք բերել․ աղցան, որն անչափ օգտակար է, համեղ և որ չափազանց կարևոր է՝ հագեցնող։

Եվ այսպես, բաջարեղենային բրնձով բուրիտո պատրաստելու համար անհրաժեշտ կլինի՝

3 գունավոր պղպեղ՝ զոլերով կտրատած

Կարմիր սոխ 1 գլուխ՝ մանրացված

Եգիպտացորեն 1 տուփ

Բուսայուղ

Աղ

Սև պղպեղ

Լոբի 1 բաժակ՝ եփած

Բրինձ 1 բաժակ, եփած, թանձրուկով խառնած

Հազարի տերև՝ մանրացված

Համեմ կամ մաղադանոս՝ մանրացված

1 լայմի հյութ

Լոլիկով պիկո

Բրնձի թանձրուկի համար`

1 ավոկադո

2֊3 հալապենյո

2֊3 պճեղ սխտոր

1 կիտրոնի հյութ

Ջուր ¼ բաժակ

Լոլիկով պիկոյի համար

Չերի լոլիկ 450 գ, 4 մասի բաժանած

½ կարմիր գլուխ սոխ՝ մանրացված

Համեմ կամ մաղադանոս՝ մանրացված

1 լայմի հյութ

Իսկ այժմ պատրաստման մասին․
Պղպեղներն ու սոխը տապակել բուսայուղում, համեմել աղով և պղպեղով, հանել թավայից, նույն թավայի մեջ տապակել եգիպտացորենը։ Թանձրուկի համար բոլոր բաղադրիչները հարել բլենդերի մեջ։ Պատրաստել լոլիկով պիկոն, բոլոր բաղադրիչները խառնել տարայի մեջ։

Մեծ տարայի  մեջ լցնել հազարի տերևը, պղպեղը և  եգիտացորենը, լոլիկով պիկոն, թանձրուկով բրինձը, ապա լոբին։ Վրան ցողել լայմի հյութը, լցնել կանաչին, մատուցել։ Կարելի է նաև լավաշով մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!