Բանջարեղենային առաջարկվող առանձնահատուկ խորովածն անչափ համեղ է, հեշտ ու շատ հարմար պատրաստելու համար: Բավական է մթերքների և համեմունաքային հավելումների հետևյալ խմբաքանակը.
Անհրաժեշտ է նշյալ մթերները լվանալուց հետո կտրատել: Նախընտրելի ձևը կիսալուսնաձև կտրատելն է: Միաչափ կտորներ ստանալով՝ տարայի մեջ միավորել բոլոր մթերքները և մի լավ խառնել, որ իրար միախառնվեն նաև դրանց համերը:
Ապա համեմունքային նշյալ բաղադրիչները հավելել, թողնել կեսժամյա տևողությամբ սառը վայրում՝ համերի ներդաշնակման, մարինացման համար:
Խորովածին առանձնահատուկ համ է տալիս սունկի առկայությունը, ինչպես նաև սմբուկը:
Կեսժամյա հանգստից ու մարինացումից հետո հարկավոր է բանջարեղենային խառնուրդը տեղավորել լայն սկուտեղի մեջ, համահարթեցնել, փոխադրել ջեռոց:
Մի որոշ ժամանակ ջեռոցում թողնելուց հետո բացել ջեռոցի բերանը և փայտե խառնիչով խառնել կիսախորովված բանջարեղենները, որ համահավասար եփվեն:
Երբ բոլոր բաղադրիչները հավասարապես փափկեն, ուրեմն կարելի է ուտեստը եփված համարել: