Սկանդալային գրառումներով և ռեպորտաժներով հայտնի լրագրող Նանե Իսրայելյանը հաճախ է քննադատական իր կարծիքն արտահայտում նախկին իշխանությունների վերաբերյալ։
Նանեն պնդում է, որ արատավոր երևույթներին անդրադառնալու է՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանությունը։
Այս անգամ լրագրողը գրառել է Սերժ Սարգսյանի մասին։ «Գիտե՞ք, որ նախկինում ողջ բանակցային գործընթացի մեջ այս մարդիկ մեզ ամենահարմար տարբերակով բանակցել են հենց այն, ինչ այսօր ունենք.մնացած տարբերակները շատ ավելի սարսափելի են եղել։
Բա պատկերացնո՞ւմ եք, ինչ դժվար է եղել, երբ քեզ նախորդող բանակցողին ոչ միայն թշնամին, այլ հարազատ ազգն է Չիբուրաշկա կոչել: Ի դեպ, հիմա հրատապ պետք է փոխվեն բանակցողին քննադատողները:
Բանակցողին փոխելու իրավունք ունի միայն ժողովուրդը, ոչ թե չեբուրաշկան և յուր մանկլավիկները»,-գրել է Նանե Իսրայելյանը և գրառմանը կցել մի տեսանյութ, որտեղ Սերժ Սարգսյանը խոսում է բանակցողին փոխելու մասին և պնդում, որ դա հույժ անհրաժեշտ է։ Տեսանյութը՝ կից։