«Բայց հերիք չի՞ գնաք-գաք ու կախվեք Աշոտիկի որոշ տեղերից»

Լիզա Ճաղարյանը գրում է․ «Նիկոլը շատ վատ ղեկավար է, շատ–շատ վատ ղեկավար, արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա։ Ուղղակի` չկա, ՉԿԱ՛։

Բայց հերիք չի՞ գնաք-գաք ու կախվեք Աշոտիկի որոշ տեղերից։ Հա՛, իրեն ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ բայրաքթարը չի խփել։ Սիրտներդ կհանգստանա՞ր, որ ինքն էլ զnհվեր։ Ինչնե՞րդ կավելանար։ Մեր զnհերը կփրկվեի՞ն։ Իսկ ձեր մարդшկերներ ռոբասերժիկների ընտանիքներից ո՞ւմ գլխից է մազ պակասել։ Մեկի անունը տվեք։ Ամոթ է, էլի։ Էդ անասնական գլխшկերությանը վերջ տվեք էլի։

Դուք էդ Աշոտիկին հարցրե՞լ եք` ինքը գոհ ու երջանի՞կ է, որ իր հայրը վարչապետ է։ Գուցե թաքուն երազում է էն ժամանակները, երբ հայրն ընդամենը Հայկական ժամանակ–ի խմբագի՞րն էր։ Գուցե էն ժամանակ ինքն իրո՞ք երջանիկ էր, ու ամեն շուն–շանգյալ шնեծքի տոպրակը չէր բացում իր հասցեին։

Լավ է կռվել, վատ է կռվել` ինչ է արել` ես չգիտեմ։ Իսկ դուք գիտե՞ք։ Ինչքան կարողացել է, էնքան էլ կռվել է։ Հшյհոյում եք` հшյհոյեք Նիկոլին ինչքան ուզում եք, հերիք է կռկռաք էրեխեքի վրա։ Հատկապես էն էրեխեքի, որ ոչ մի ձևով չեն խառնվում քաղաքականությանը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: