ԱՄՆ նախագահի ելույթներին հետևում են բոլոր երկրներում։ Նրա յուրաքանչյուր խոսք և արտահայտություն վերլուծվում է համաշխարհային քաղաքագետների կողմից և ներկայացվում հանրությանը տարաբնույթ տեսանկյուններից։
Նախագահ Բայդենը հաճախ է հայտնվում լրագրողների թիրախում։
Դեռևս անցյալ տարի տեսախցիկները մի քանի անգամ ֆիքսել են նախագահին վայր ընկնելիս։ Այս անգամ համացանցը ողողված է մեկ այլ տեսանյութով․ նախագահը ամբիոնի առջև ելույթ էր ունենում և ավարտին շրջվեց, որպեսզի հեռանա։
Սակայն, ինչպես տեսախցիկն է ֆիքսել և, իհարկե, նկատել են դա նաև այնտեղ բոլոր ներկաները, որ Բայդենը մի պահ կանգ առավ՝ աջ ձեռքն առաջ պարզած, կարծես բարևում էր ինչ-որ մեկին։ Զավեշտն այն է, որ նախագահի առջև ոչ ոք կանգնած չէր։
Այդ տեսանյութը ակտիվ շրջանառվում է համացանցային տարբեր հարթակներում հետևյալ վերտառությամբ․ «Բայդենը ելույթից հետո սեղմել է «անտեսանելի մարդու ձեռքը»»։ «Ձեռքսեղմումից հետո Բայդենն արագ հեռանում է բեմահարթակից»։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք վարը։