Բամիայով ճաշ. նոր մոտեցում, նոր բաղադրատոմս և նոր աներևակայելի համ

Բամիան ամենաօգտակար բանջարեղենների ցանկում է։ Այս մթերքի բաղադրությամբ ուտեստներն անսահման համեղ են և ստիպում կրկին պատրաստել։ Խորհուրդ ենք տալիս անպայման ներառել ճաշացանկում։ Այս մոտեցմամբ ուտեստը համոզված եղեք կհավանեն բոլորը։

Անհրաժեշտ կինի՝

Թարմ բամիա — 500 գ

Տավարի միս — 300 գ

Բուսայուղ — 3 ճ․գ․

Կարմիր, սև պղպեղներ

Տոմատի մածուկ — 1 ճ․գ․

Լոլիկ — 2 հ․

Ջուր — 300 մլ

Բամիայի պոչերը գմբեթաձև մաքրել։ Այնպես, որ պոչիկների մոտ սրություն մնա և երեսուն րոպե թողնել սառը ջրում: Տավարի փափկամիսը կտրատել և տապակել:

Ավելացնել մանր կտրատած սոխ, տապակել մի քիչ, սև և կարմիր պղպեղներով համեմել, լցնել տոմատը և կլպած մանրացված լոլիկը: Փակ կափարիչով, ցածր կրակի վրա 20 ր․ եփել մինչ լոլիկը կհալվի:

Բամիան ցողել հոսող ջրի տակ, ավելացնել ճաշին, աղ անել և լցնել տաք ջուր։ Բոլորը միասին եփել ևս 20 ր․ և ճաշը պատրաստ է: Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: