Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այս տարի այն մայրիկներից է, ով առաջին անգամ իր բալիկին ձեռքից բռնած դպրոց տարել։ Նա դստեր ուսումնական առաջին տարվա մեկնարկի առիթով բավականին ինտիգային հրապարակում է արել։
Դստերը բարեմաղթանքներ հղելով՝ Նաիրա Մովսիսյանը նաև պատմել է, որ դուստրը հարցրել է, թե ինչու են իրենք այդտեղ, երբ բոլորը հայրիկների ու մայրիկների հետ, իսկ ինքը միայն մայրիկի ուղեկցությամբ։
Այս հարցը մեծ ցավ է պատճառել Նաիրային՝ խամրեցնելով պայծառ օրվա տպավորությունը։ Պատասխանը ևս ցավալի է․ «Բալես, դու պապա չունես, մեռել ա»։ Նաիրա Մովսիսյանը խոստացել է դստերը, որ երբեք կյանքում իրեն մենակ չի զգա, միշտ կզգա մայրական կողմի աջակցությունը։
Հիշեցնենք, որ Նաիրան ժամանակին ամուսնացած է եղել Վան Հակոբյանի հետ, ով մի որոշ ժամանակ ամուսնացած լինելուց հետո բաժանվել է կնոջից՝ դատի տալով նրան։
Սակայն դատարանը մերժել է Վանի հայցը՝ փոխարենը նրան զրկելով հայրական իրավունքներից։ Նաիրան դստերը մեծացնում է սեփական միջոցներով։