Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը, ով ունի մեծ ու ներդաշնակ ընտանիք, BRAVO.am-ի հետ իր հերթական հարցազրույցում անդրադարձել է իր կյանքի որոշ դրվագների :
Գեղեցկուհին նշել է, որ պատրաստվում էին իրենց ամուսնության օրը նշել,որը շատ կարևոր օր է միշտ իրենց համար, սակայն հայտնի պատճառով հնարավոր չեղավ :
Գոհար Հարությունյանը , խոսելով իր գեղեցիկ և օրինակելի ընտանիքի մասին, նշել է , որ հակառակ այն թյուր կարծիքին , թե հայտնի մարդկանց կյանքում նաև ընտանեկան կյանքում ամեն բան հարթ է , ինքը կարող է նշել , որ շատ ու շատ դժվարություններ են հարթել միասին և անշուշտ եղել են տարաձայնություններ: Տարաձայնություններից ամենամեծը , որը կարող էր նույնիսկ բաժանության հասցնել , դա երդումից հետ կանգնելու նրա ցանկությունն է եղել:
Խոսքը շատ երեխաներ ունենալու երդման մասին է . հենց Ծիծեռնակաբերդում , իրենց իսկ ամուսնության օրը ուխտել են շատ երեխաներ ունենալ, կյանքի մի փուլում , գեղեցկուհին փորձել է հետ կանգնել իր երդումից, սակայն ամուսինն ավելի ուժեղ է գտնվել: Եվա ահա նա հինգ երեխաների օրինակելի մայր է, հրաշալի կին: