Երեկվանից տարածվեցին լուրերն այն մասին, որ Աֆղանստանն ընկել է։ Թալիբները ներխուժել են Քաբուլ։ Հասարական և քաղաքական բոլոր քննարկումներում կարմիր թելով անցնում է այս իրադարձությունը։
Այս մասին համացանցային իր հարթակում գրառում է կատարել նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, որտեղ ներկայացրել է քաղաքական իր վերլուծությունն ու տեսակետը։ Նա նշում է, որ պատմությունն առանց բացառության կրկնվելու ունակություն ունի, երբ դրանից դասեր չեն քաղվում։
Եվ այս համատեքստում բերում է Աֆղանստանի պատմության օրինակը, թե ինչպես 90-ականներին ընկավ Քաբուլը և ընդգծում, որ նույն կերպ քաղաքն ընկնում է այսօր։ Եվ աֆղանական այս պարտությունը քաղաքագետը նմանեցնում է Հայաստանին։ Աֆղաններն էլ ունեին ժամանակ ուժեղանալու , սակայն քսան տարիներն անցկացրեցին ապարդյուն, ինչպես և Հայաստանն իր երեսուն տարիները։
Նրանք էլ մսխեցին ամերիկյան օգնությունը և հույսը դրեցին դաշնակցի վրա։ Հայկ Մարտիրոսյանը նշում է, որ աֆղանների պարագայում հզոր և հուսալի դաշնակից էր, սակայն այդ դաշնակիցը տեսնելով, որ տրիլլիոն դոլարներ ծախսելուց հետո արդյունքներ չկան՝ հեռացավ։
Մի քանի օրվա ընթաքում զինված բանակը պարտվեց, հանձնվեցին մի շարք քաղաքներ՝ առանց մեկ կրակոցի, ինչպես Հայաստանը։ Հայկ Մարտիրոսյանը գրառումն ավարտել է այն կանխատեսմամբ, որ թալիբները նույնպես չեն կառավարի երկար և Աֆղանստանը փոշու ու ամայի տարածքի կվերածվի։