Ափսոս․ «Տիգրանը մեր կուրսից միակն էր, որ իսկապես աշխատեց՝ որպես արտակարգ ու ճգնաժամային իրավիճակների հոգեբան` փրկելով շատ կյանքեր․․․»

Քաղցկեղից մահացած Տիգրանի մասին Անուշիկ Ջերջերյանը գրում է․ «Հանկարծակիի եմ էկել, կարդում եմ ընկերներիս գրառումները, աչքերիս չեմ հավատում, իսկապես վստահ էի, որ վերջ, անցել ա վտանգը, արի ու տես։ Տիգրանը մեր կուրսից միակն էր, որ իսկապես աշխատեց՝ որպես արտակարգ ու ճգնաժամային իրավիճակների հոգեբան` փրկելով շատ կյանքեր։

Լուսավոր, ամուր, ուժեղ, չհանձնվող, հումորը տեղը ցանկացած իրավիճակում, վստահելի, պատասխանատու, տեսակ ունեցող, ԱՐԺԱՆԻ տղա էր։ Բա ի՜նչ կին ունի։ Էնքան օրինակելի էին, ախ, Տիգ ջան, ոնց եմ ափսոսում, ոնց եմ ցավում, չեմ ընկալում դեռ էս բոթը։ Հուսամ՝ խաղաղ ես ու ավելի լավ տեղում ես։

 

Աչքիս առաջ իմ ու Արևիկի վերջին խոսակցությունն ա, որ առաջարկել էի հանդիպել ընտանիքներով ու մտերմության սկիզբ դնել։ Էդպես էլ չհանդիպեցինք։ Այ սենց խրվում ենք առօրյա հոգսերի մեջ ու մոռանում ենք ապրելու մասին։ Շատ արխային ենք, այնինչ կան բաներ, որ էլ երբեք չենք հասցնի։

Ցավակցում եմ Տիգրանի ընտանիքին, հարազատներին, կոլեգաներին, ընկերներին, իրեն սիրողներին։ Հոգիդ խաղաղության ու լույսերի մեջ թող լինի, հիշատակդ վառ կմնա սրտումս»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!