Արամեն հրաշալի նորությամբ է հանդես եկել, որն ուրախացրել է երկրպագուներին․ նա պրեմիերա է ներկայացրել։ Երգ, որը կատարում է կնոջ հետ։
Սա արդեն նորություն էր բոլորի համար, քանի որ Աննան մինչ այս պահը չէր երգել։ Երգչի կինն 1-ին անգամ է երգում։ Երգը կոչվում է՝ «Արև Լուսին»։ Այն հենց զույգի մասին է։
Հիշեցնենք՝ Արամեի կինը մինչ այս ամուսնու տեսահոլովակներից մեկում մասնակցություն է ունեցել։ Այդ տեսահոլովակում նկարահնվել են նաև նրանց երեխաները։ Այդ ժամանակ սահմանափակվել են միայն նկարահանումներով, իսկ այս անգամ Աննան արդեն ամուսնու հետ կատարում է երգը։
Ինչ խոսք՝ հրաշալի դուետ է ստացվել, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։ Նրանք շատ կարճ ժամանակամիջոցում հազարավոր հավանումների են արժանացրել նոր երգը և մեկնաբանություններում նշել, որ ինչպես միշտ գեղեցիկ և յուրահատուկ կատարմամբ է հանդես եկել երգիչը, իսկ կնոջ կատարման վերաբերյալ նշել են, որ խոսքերն ուղղակի ավելորդ են։
Նոր երգը կարող եք լսել վարը կցված տեսանյութում։