Արևմտյան Հայաստանում «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանում

«Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը Արևմտյան Հայաստանում ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանում:

Հայազգի հայտնի ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram-ում հրապարակել է Թուրքիայի արևելյան հատվածի (Արևմտյան Հայաստան) լուսանկարը:

Պատասխանելով իր բաժանորդների հարցերին, թե ինչ է անում այն վայրերում, որտեղ դեռ «պահպանվել են Հայոց ցեղասպանության հետքերը», «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը նշել է, որ նոր նախագիծ է պատրաստում:

«Ես ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ եմ պատրաստում իմ ընտանիքի պատմության միջոցով։ Ռուս-թուրքական պատերազմից մինչև մեր օրերը», — գրել է ռեժիսորը։

Սարիկ Անդրեասյանը նաեւ նշել է, որ իր նոր ֆիլմով կմեկնի Ռուսաստանի քաղաքներ եւ ցուցադրություններ կկազմակերպի հայերի եւ բոլոր նրանց համար, ում հուզում է այս թեման:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!