Արևիկ Ուդումյանը հրապարակել է մի քանի ամսական դստեր լուսանկարները

Արևիկ Ուդումյանը 2-րդ անգամ է մայրացել և այժմ զբաղված է երեխայի խնամքով։ Ինսթագրամյան սոցհահարթակում Արևիկն ակտիվ է։ Հանրայնացնում է լուսանկարներ և հետևորդների հետ կիսվում իր առօրյայով։

Ուդումյանը լուսանկարները միշտ հետաքրքրական գրառումներով է համեմում։ Այսօր հաղորդավարուհին լուսանկար է ներկայացրել, որտեղ 2 բալիկների հետ է։ Դստեր դեմքը կրկին չի երևում։ Նա դստերն անվանակոչել է Նունե։

Հեռուստահաղորդավարուհին դեռ երեխայի դեմքը ցույց չի տվել։ Նրա հետևորդները անհամբերությամբ են սպասում Ուդումյանի դստերը տեսնելուն։ Նրանք կարծում են, որ մայրիկի նման գեղեցկուհի է լինելու։

Ջերմ լուսանկարին կցված գրառման մեջ Արևիկը գրել է․ «Դաստիարակության ո՞ր մոդելն է ձերը` խի՞ստ, բարձր հսկողությու՞ն, թե՞ ազատություն և ինքնուրույնություն։ Ունենում ես տարբեր սեռերի բալիկներ՝ հասկանում ես` ամեն մեկի հետ առանձին պատմություն է»։

Մինչ այս Արևիկը ներկայացրել էր փոքրիկ Նունեի հետ ևս մի լուսանկար, որին կցել էր «նուրբ սեր», «նունե սեր» հեշթեգները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!