Արևիկ Ուդումյանը հրապարակել է մայրիկի և սկեսուր մայրիկի լուսանկարները և պատմել նրանց մասին

Արևիկ Ուդումյանը իր կյանքի յուրաքանչյուր դրվագ հանրայնացնում է և պատմում տվյալ իրադարձության մասին։ Հաղորդավարուհին և բլոգերը երկու երեխաների մայր է։

Նրա երկրորդ երեխան ծնվել է ամիսներ առաջ, բայց դա խանգարող հանգամանք չէ, որ հաղորդավարուհին քիչ ժամանակ հատկացնի հետևորդներին։ Նրանց համար Արևիկը միշտ ակտիվ է սոցհարթակում և հաճախ է նրանց դիմում որևէ խորհրդի կամ կարծիքի համար։

Օգտատերերը ակտիվ մեկնաբանում և հավանումների են արժանացնում հաղորդավարուհու յուրաքանչյուր հրապարակում։ Այս անգամ Արևիկը գեղեցիկ լուսանկարներ է  հանրայանցրել, որտեղ պատկերված նրա դուստրը՝ Նունեն, երկու տատիկների հետ։

Լուսանկարներին հաղորդավարուհին գրառում  է կցել, որտեղ նշել է, որ լուսանկարում Նունեն իր հրաշք տատիկների հետ  է, ովքեր խելացի ու մեծ մանկավարժներ են։

Նա մասնավորապես գրել է․ «Մեր հրաշք մամաները, Նունեի սուպեր տատիկները` ուժեղ, խելացի, բարի մեծ մանկավարժներ, ումից ամեն օր ուզում ես ու պետք է սովորել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: