Արքայազն Ուիլյամն ասել է, թե ինչպես կարձագանքի, եթե իր երեխաները հայտարարեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ավագ որդուն և դստերը՝ արքայազն Ջորջին և արքայադուստր Շարլոտին ևս դուր է գալիս լուսանկարչությունը։

Իր հերթին,  Քեմբրիջի դուսք Ուիլյամը ևս միջոցառումներից մեկի ժամանակ խոսել է զավակների մասին։ Արքայազնը ներկա է գտնվել ԼԳԲՏ հանրության իրավունքները պաշտպանող The Albert Kennedy Trust կազմակերպության նախաձեռնած բարեգործական միջոցառմանը։

«Եթե ապագայում Ձեր երեխաներից մեկն ասի՝ օ՜, ես միասեռական եմ, կամ ես լեզբուհի եմ, ինչպիսի՞ն կլինի Ձեր արձագանքը»,-Նորին մեծությանը հարցրել է հյուրերից մեկը։

«Դու այդ մասին իսկապես չես մտածում, մինչև ծնող չես դառնում։ Եվ ես կարծում եմ, ակնհայտ է, որ դա ինձ համար միանգամայն նորմալ կլիներ։ Միակ բանը, ինչի մասին կանհանգստանայի՝ ինչպես դա կընկալվի և կընդունվի՝ հաշվի առնելով այն դերերը, որոնք կատարում են իմ երեխաները։ Ես և Քեթրինը մի փոքր խոսել ենք նրանց դրան նախապատրաստելու մասին»,-ասել է Քեմբրիջի դուքսը։

«Ինձ անհանգստացնում է ոչ թե այն, որ նրանք միասեռական կդառնան, այլ այն, թե ինչպես կարձագանքեն մյուսները, և ինչ ճնշում նրանց վրա կգործադրվի»,-հավելել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: