Աննա Հակոբյանը վերջին շրջանում մեծացրել համացանցային ակտիվությունը։ Հանրությանը ներկայացնում է ոչ միայն աշխատաքային հրապարկումներ, այլև ընտանեկան ջերմ կադրեր, դրվագներ։
ՀՀ Վարչապետի տիկնոջը սոցիալական հարթակնեում հետևում են հարյուրհազարավոր օգտատերեր, որոնք հաղորդակից են դառնում նրա կյանքի ուշագրավ մանրամասներին։
Իհարկե, լինում են նաև օգտատերեր, որոնք քննադատում են նրա յուրաքնաչյուր քայլը։ Քննադատությունները երբեմն սուր բովանդակություն են ստանում։ Աննա Հակոբյանը հաճախ անտեսում է այդ քննադատությունները, բայց լինում են դեպքեր, երբ պատասխանում է դրանց։
Օրերս նա մի հրապարակում է կատարել, որտեղ ցույց է տվել իր կրտսեր դստեր՝ Արփիի նկարչական հմտությունները։ Արփին նկարել է մայրիկին։ Փոքրիկ աղջնակը մայրիկին պատկերել է եռագույն դրոշներով շրջապատված, աչքերին արցունքներ, իսկ այտերին դրոշներ։
Արփին մայրիկի մեջ մեծ հայրենասիրություն է տեսնում և հայրենիքից զատ կարծես չի պատկերացնում։ է․ Լուսանկարին կից Աննա Հակոբյանը գրել է․ «Նկարի հեղինակը Արփին է, նկարում Արփիի մայրիկն է, այսինքն՝ ես»։ Արփի Փաշինյանի աշխատանքը սիրով ներկայացնում ենք նյութին կից։