Հղիությունը, նոր կյանքի սպասումը բնության ամենագեղեցիկ հրաշքներից մեկն է։ Կինը նախ և առաջ կյանք պարգևելու, կյանքը շարունակելու առաքելությամբ է ուղարկված աշխարհ։ Երեխայի ծնունդը ընտանիքում կարևորագույն իրադարձություն է։
Յուրաքանչյուր զույգ յուրօրինակ զգացումով է սպասում հատկապես առաջնեկին։ Ծնող դառնալու բերկրանքը պարուրում է թե՛ մայրիկին, թե՛ հայրիկին։ Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ մայրանալ պատրաստվում է նաև Արփինե Հովհաննիսյանը։
Ժամանակին Արփինեն ակտիվ քաղաքականության մեջ էր, սակայն այժմ զբաղվում է իրավաբանական աշխատանքով։ Նա ամուսնացել է մի քանի տարի առաջ և այժմ սպասում է իր առաջնեկին։ Արփինեն գտնվում է հղիության ութերորդ ամսում։
Նա և ամուսինը՝ Արշակը, արդեն մեկ ամիս անց ծնողներ կդառնան։ Զույգին սեր և համերաշխություն ենք մաղթում, իսկ ապագա բալիկին բարի ծնունդ, առողջ և խաղաղ մանկություն։
Արփինեն անձնական կյանքից խոսել չի սիրում, նաև հազվադեպ է հանրայնացնում ընտանեկան լուսանկարներ։