Արփինե Իսրայելյանը սպասում է երկրորդ երեխային․ դերասանուհին ուշագրավ լուսանկար է հրապարակել

Արփինե Իսրայելյանը ճանաչվել և սիրվել է մի քանի հեռուստասերիալներից։ Նրա կերտած կերպարները եղել են բնական և հեռուստադիտողը հավատացել է այդ կերպարին։

Դա դերասանուհուն հաջողվել  է իր պրոֆեսիոնալիզմի շնոհիվ։ Վերջերս դերասանուհու երկրպագուները հնարավորություն չեն ունենում էկրաններին տեսնել սիրելի դերասանուհուն։ Եվ ահա պարզ դարձավ, որ Արփինեն սպասում է երկրորդ բալիկին։

Մայրանալ պատրաստվող դերասանուհին ընտանեկան ջերմ լուսանկար է հանրայնացրել, որտեղ նկատելի էր նրա կլորիկացած փորիկը։ Թերևս շատերը հասկացան դերասանուհու հազվադեպ երևալը․ նա զբաղված է ընտանեկան ջերմ անցուդարձով։

Արփինեն ամուսնացած է Ներսես Սեդրակյանի հետ, ով մասնագիտությամբ բեմադրող նկարիչ է։ Նրանց առաջնեկը որդի է։ Եկրպագուներն անչափ ուրախացել են Արրփինեի երջանկությամբ և մեկնաբանություններում ակտիվություն են ցուցաբերել։

Նրանք նշել են, որ մայրությունն անչափ սազում է նրան, այնուհետև թեթև հղիություն և  բարի ծնունդ մաղթել դերասանուհուն։ Մենք նույնպես շնորհավորում ենք և միանում  բարեմաղթանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: