Արցախցի Միշայի նոր երգն անհնար է առանց արցունքների լսել․ անչափ հուզիչ է

Արցախցի փոքրիկ երգիչ Միշան, որն այժմ հանդես է գալիս Միշել Գրիգ կեղծանվամբ, ներկայացրել է նոր երգ՝ «Карантин»։ Երաժշտության հեղինակն է Ալեքսան Ասրյանը, խոսքերինը՝ Ֆեյդժին, միքսը՝ Ռիչարդ Քելլերի։

Հուզիչ երգում նա ներկայացնում է իր ապրումները՝ կապված կորոնավիրուսյան ախտի համաճարակային իրավիճակում մենակ մնալու շուրջ։ Նա երգում է չորս պատի մեջ տխրելու, մենության, սիրո ու կարոտի մասին։ Կարանտինային իրավիճակի պատճառով տանը մնալ ստիպված Միշան անչափ վատ է զգում իրեն միայնակ, նա ուզում գնալ սիրու մոտ, բայց չի կարող։

Երազում Միշան տեսնում է սիրելիի հետ ռոմանտիկ հանդիպումը՝ նավի վրա՝ հորիզոնի անմահական տեսարանի ներքո։ Նա անվերջ կրկնում է՝ ցանկանում է սիրելիի մոտ գնալ։

Նստած չորս պատի մեջ նա մտքերով միակի մոտ է թռչում՝ հաղթահարելով ամեն տեսակի փորձություն, շտապելով՝ տեսնելով լույսի շողը, միայն թե սիրելիի մոտ լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!