Արցախցի կամավոր տղայի անզուգական երգը դիրքերից․ տեսանյութ

Արթուր Խաչենցին շատերս գիտենք «ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻՉ» նախագծից, որտեղ նա փայլփլում էր հմայքով ու տաղանդով։ Պարզվում է Արթուրը բացի երգեր հեղինակելուց ու երգեր կատարելուց, նաև հրաշալի տիրապետում է զինամթերքին ու մեծ փորձ ունի այդ առումով, քանզի մասնակցել է ապրիլյանին։

Իմանալով վիճակի մասին, Արթուրը արագորեն շտապել է դիրքեր ու նորից իր համար արդեն ծանոթ վայրում սկսել է պաշտպանական աշխատանքը։ Նրա վիդիոն, որտեղ երգում է «գինի լիցը» ակնթարթորեն տարածում ունեցավ, որովհետև այնքան ներուժ էր պարունակում, այնքան տոկունություն։ Մի գրամ վախի նշույլ չկար տղերքի մոտ։ Վստահորեն դյուցազունները առաջ են գնում։

Տեսնելով վիդիոն, Սիրուշոն գրել է, որ երգ կգրի Արթուրի համար, Ավետ Բարսեղյանը ասել է  կգրի խոսքերը, Կարենը և Սևակը նշել են կանեն գործիքավորումը, իսկ Արա Գևորգյանը ողջ ձայնագրման պրոցեսը կանի։

Արթուրին միայն խնդրել են վերադառնալ, իսկ մնացածը կկազմակերպեն նրա համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: