«Դուետրո կիդս»-ի բալիկները հոլովակ են ներկացարել։ Հատկանշական է, որ հենց Արցախի «Դուետրո կիդս» խմբի երեխաներն են։ Հելովակում բալիկները հպարտանում են իրենց հայրիկներով ու եղբայրներով, որոնք սահմանին են։ Եկեղեցում են արված շատ կադրեր, ինչպես նաև հենց Արցախում։
Երգը կոչվում է #հաղթելուենք։ Այսքան վառվռուն բալիկներ մի հոլովակում, շատ հուզումհնառատ ու ոգևորող է։ Այո, մենք պետք է դեռ մանկուց իմանանք ինչ է կռիվը ու որ ունենք այնպիսի հարևաններ, որոնք ամեն առումով հակադրություն են մեր գաղափարական հենքին։
Մենք մանուկ ժամանակ էլ չենք կարող մտածել, թե աշխարհը սպիտակ է, քանզի դեռ փոքրուց ենք իմանում արհավիրքների մասին։ Էսպիսին է մեր ֆատումը և հենց դրա համար, դեռ փոքրուց մեզ պետք է ի զգոն լինել ամեն տեսակի դժնդակ օրերի ու վիճակների։
Այս երեխաները անկախ տարիքից արդեն հասկանում են իրենց երգածի ողջ իմաստը ու ըմբռնում են , որ վաղվա օրը՝ իրենցն է։