Արտեմ Վալտերը Արցախից է ու միշտ ճաշակով երգեր է ներկայացնում ու մշակում։ Արմենիա երգը մեր պատմությունն է, թե ինչպես է սփյուռք ստեղծվել ու ինչպես մարեցրել բոլոր «լուսինները» ու հասել այսօր։
Վալտերը ասում է «իմ անունն է հայ» ու ոչ 1915ն է կոտրել ու ոչ մի այլ թիվ։ Հոլովակը զրույցի տեսակ է երգի միջոցով։ Անգույն է նկարված, անգլերեն տիտրերով, որոշակի ուղերձ է։ Այսինքն կարճ-երգ ուղերձ, որը ճիշտ է տարածել ու ուղերձ որպես, անգլերեն տիտրերով ներկայացնել այլերկրացիներին, որպեսզի ծանոթանան մեր պատմությանը։
Արտեմը պարզության մեջ է պատմել Արմենիայի իր փոքրիկ պատմությունը, առանց պաթոսայնության նշույլի, պարզ, լակոնիկ ու ազդեցիկ: Երևի հենց մեր պես, երբ կռվում ենք ու մոռանում ենք ամենը կենտրոնանալով հողի պաշտպանության վրա։
Արտեմ Վալտերը պարզապես չի լսել կռվի մասին, այլ մասնիկն է եղել իր ընտանիքով ու նրա համար արկերի ձայները վախեցնող չեն։ Նա երգում է իր տեսածը։