Վրեժ Բադալյանը ժամկետային զինծառայող է եղել պատերազմի մեկնարկի ժամանակ։ Նա մեկ ու կես տարի է ծառայել։
Պատերազմի հենց առաջին օրը նա զինընկերների հետ տագնապով դիրքեր է բարձրացել՝ ներգրավելով մարտերի մեջ։
Վրեժը Մատաղիսի զորամասի զինծառայող է եղել։ Նա զինընկերների հետ փորձել է ամեն գնով պահել իրենց վստահված դիրքը, որը ռազմավարական նշանակություն ուներ, սակայն անօդաչուների շարունակական գրոհների պատճառով ոմանք զոհվել են, ոմանք էլ ծանր վիրավորվել։
Վրեժը քսան օր շարունակ կոմայի մեջ է եղել։ Նա այժմ կայուն վիճակում է գտնվում, սակայն պլաստիկ և վերականգնողական վիրահատությունների կարիք ունի։ Տղան կորցրել է տեսողությունը։
Սակայն ոչ մի հանգամանք չի ազդել, որ Վրեժի հինգ տարիների սիրելին՝ Քրիստինե Պողոսյանը, նրա կողքին լինի, նրան սիրով, հոգատարությամբ ու սիրով շրջապատի։
Մի քանի ամիս առաջ այս զույգը նշանադրվել էր, իսկ այսօր նրանց հարսանիքն է։ Զույգին անսահման երջանկություն ենք մաղթում։