Արցախի պատերազմը ինձ համար անձնական թեմա է․ Ռուս քաղաքական գործիչ Ելենա Սեմերիկովա

Ելենա Սեմերիկովան եկել է Հայաստան։ Նա նշում է, որ ամսի 13ին Մոսկվայում խորհուրդի է անդամակցել ու խոսել է տեղի ունեցածի մասին ։ Որոշել են խորհրդով , որ գան Հայաստան։

Ելենան նշում է, որ մայրերի համար անասելի դժվար է թե այս կողմի թե մյուս կողմի համար։ Ելենան կոչով դիմում է երկու երկրներին, խնդրելով դիվանագիտական կողմից միայն նայել։ Ելենան նշում է, Ադրբեջանցի կանայք էլ են դեմ այս կռվին, նրանք էլ են կռվի դադարեցում ուզում։

Ելենան շփվելով Ադրբեջանական սփյուռքի կամ հենց երկրի կանանց հետ, միանշանակ է կարծիքը՝ դադարեցնել։ Ելենան ինքն էլ ապրել է Ադրբեջանում ու Արցախյանի ընթացքում գաղթել է։ Նա ասում է ես ամբողջը զգացել եմ ինձ վրա։ Էսպես չի կարելի շարունակել։ Սա տարածքայնության կռիվ չէ, սա բոլորն գիտեն։

Ադրբեջանի նախագահը ինձ արգելել է մուտք գործել այնտեղ ու տեսնել կանանց, քանզի եղել եմ Արցախում։

Понравилась статья? Поделиться с друзьями: