Արցախի դպրոցների շրջանավարտները արցախյան կորսված բնակավայրերի ժապավեններով են ներկայացել․ անչափ հուզիչ

Այս օրերին դպրոցի դուռը հավետ փակում են բազմաթիվ շրջանավարտներ և նոր կյանք մուտք գործում։ Շրջանավարտները  դպրոցական վերջին տարին բազմաթիվ փորձություններով  անցկացրեցին։

Նախ՝ համաճարակը, ապա վատագույնը, որը երբևէ կարող էինք պատկերացնել՝ մարդկային կորուստներ, Արցախի  մեծ մասի կորուստ։ Դեռահասները մեկըուկես ամսում մեծացան մի քանի տարով և կյանքի վերաբերյալ պատկերացումները բոլորովի այլ  բովանդակություն ստացան։

Փոխվեցին կյանքի նպատակները և հայրենասիրությունն առաջին պլան մղվեց և բոլորովին այլ արժեք ստացավ։ Այժմ նպատակն ու ուղին մեկն է՝ կերտել հզոր հայրենիք և այդ հզորացման ճանապարհին պահպանել ճշմարտությունը։

Արցախի շրջանավարտները անչափ հուզիչ մոտեցում են ցուցաբերել դպրոցական վերջին զանգի արարողությանը։ Նրանք ներկայացել են հագուստներին ամրացված ժապավեններ, որոնց վրա գրված են եղել Արցախի կորցրած  բնակավայրերի, տարածքների անվանումները․ Շուշի, Հադրութ, Ավետարանոց, Քարին տակ և այլն։

Այն իր մեջ մեկ խորհուրդ է պարունակում՝ մեծ կյանքում քայլերն ուղղել հայրենիքի հզորացմանը, վերադարձնել հայկական տարածքները արցախահայությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!