Այսօր ցերեկվա ժամը երկուսի մոտակայքում խիստ ցավալի դեպք է գրանցվել Արցախի Կարմիր շուկա կոչվող տարածքում։ Երեսունհինգ տարեկան մի վարորդ իր մեքենայով վթարի է ենթարկել երեք պատանիների, ովքեր եղել են տասնչորս տարեկան։
Ականատեսները պատմում են, որ մինչ վթարը մեքենայից ինչ-որ անհասկանալի ու տարօրինակ պայթյnւնի ձայն է եկել, որից հետո վարորդը, որցնելով ինքակառավորումն ու մեքենայի կառավարումը, hարվածել է երեք պատանիներին։
Դրանից հետո վարորդը փորձել է մեքենան կառավարելի դարձնել, սակայն hարվածել է դիմացը գտնվող մեկ այլ մեքենայի։ Այս ամենից հետո վարորդն իր մեքենայով հեռացել է դեպքի վայրից։
ժամանած ոստիկանները սկսել են փնտրել վարորդին, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել են, սակայն մահացած վիճակում, քանի որ վարորդը կապված է եղել մի ծառից։ Այս անչափ ցավալի դեպքի մանրամասները շարունակում են ճշտվել։
Հայտնի է, որ հիվանդանոց փոխադրված երեք պատանիների վիճակը բավարար է։