Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյանի խոսքն՝ ուղղված ադրբեջանցի պատգամավորներին

Այսօր Եվրոնեսթի վեհաժողովն է ընթանում Երևանում։ Վեհաժողովը ուշարժան է նրանով, որ այս անգամ Երևան են ժամանել նաև ադրբեջանից պատգամավորներ, որոնք յոթ տարի առաջ հրաժարվել էին Երևան այցելել։

Պատգամավորներից Հայկ Մամիջանյանը ելույթով է հանդես եկել՝ իր խոսքն ուղղելով ադրբեջանից իր գործընկերներին։ Նա հռետորական հարցադրումներ է հնչեցրել՝ թվարկելով այն բոլոր արատավոր իրողությունները, որոնց հետևում կանգնած են ադրբեջանական իշխանությունները։

Հայկ Մամիջանյանն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանը վարում է աչքերը փակելու քաղաքականություն՝ ժխտելով գերիների գոյության, անթույլատրելի զինատեսակների կիրառման, իր տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին ակնհայտ փաստերը։

Հայկ Մամիջանյանն իր խոսքն եզրափակել է Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու հաստատակամ հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ այդ խոսքերի հեղինակը Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն է՝ Սերժ Սարգսյանը։

Նշենք նաև, որ հիմա Համալիրի բակում հայ ակտիվսիտները թեժ ակցիա են կազմակերպել՝ ներկայանալով անգլերենով գրված պաստառներով։

Հայկ Մամիջանյանի այս ուշագրավ ելույթի ամբողջական տարբերակը, որը սինխրոն թարգմանվում է զուգահեռ, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!