Արտուշ պապիի մասին Հայաստանում բոլորը գիտեն. ապրիլի 24-ին պապիկին ոստիկանության աշխատակիցներն արգելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ և պապին տխրել ու լրագրողների հետ իր թախիծն ու տխրությունն էր կիսել:
Հեռագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ալեհեր ծերունին ոստիկանների ուղեկցությամբ բարձրանում է հուշահամալիր՝ մի փունջ ծաղիկներ ձեռքին ՝ դրանք խոնարհելու հուշահամալիրում: Այդ դպեքին հաջորդում է վարչապետի հանձնարարականը՝ պապիկի տունը վերանորոգելու ,կենցաղային պայմանները կարգի բերելու մասին:
Շատ կարճ ժամանակում հանձնարարականը կատարվում է .համացանցում հայտնվում է տեսանյութ նորոգված բնակարանի և Արտուշ պապիկի թեթևացած հոգսերի մասին: Սակայն հետո պարզվում է , որ պապիի հոգսերն այդքան էլ չեն թեթևացել. պապին դժգոհ էր վերանորոգման աշխատանքների որակից, տեսախցիկի առաջ թերություններն էր ցուցադրում, վերջում էլ խոստովանում , որ իրեն փողն էր պետք:
Հանրության քննադատությանն ու զայրույթին արժանացավ Արտուշ պապիկի վերջին հայտարարությունները, մարդիկ զարմանում էին, թե պապին ինչու մոռացավ կենցաղային այն պայմանները , որում ինքն ապրում էր: Եվ ահա այսօր համացանցում պապիկը նորից օրհնանքի ու գովասանքի խոսքեր է ձոնում, տրամադրությունը լավ է ,ֆինանսապես օգնում են, տխուր չէ ,պարզվեց:
Արտուշ պապիկը այժմ էլ խոստովանում է, որ իրեն ֆինանսապես օգնել են
Արտուշ պապիկը այժմ էլ խոստովանում է, որ իրեն ֆինանսապես օգնել են
Опубликовано ԼՈՒՐԵՐ.com Понедельник, 25 мая 2020 г.