Ականավոր ռեժիսոր Արտավազդ Փալաշյանը իր ֆիլմի հասույթի 15000դոլլարը նվիրել է Արցախին։ Ա․ Փելեշյանը ծնվել է 1938ին Լենինականում։ Ապրել է մինչև 1963ը Կիրովականում։ Սովորել է հայտնի ՎԳԻԿ-ում։
Ուսանողական իր կինոաշխատանքները բազում մրցանակներ են շահել։ 1972ին նկարահանել է Կուլիջանովի հետ «Աստղային ժամ» ֆիլմը։ Փելեշյանի սցենարով նկարվել է Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Փելեշյանական դիստանցիոն մոնտաժը բացարձակ նորարություն է եղել 90-ականներին։
Խաղարկային ու վավերագրական ֆիլմերի տարանջատումը նա վերացրեց իր ֆիլմերում։ Նրա գործունեությունը ուսումնասիրվել է Իտալիայում, Ավստիայում, գրվել են հոդվածներ նրա մասին։ Ռեժիսուրայի մասին բազմաթիվ ինստիտուտներում է դասավանդել։ Աշխատել է տարբեր կիոստուդիաներում, նաև միջազգային։
Լեոնում կա պատվոտախտակ Փելեշյանի անունով։ Նրա մաստեչ-կլասերին սպասում են տարբեր երկրներում։ Թատերական ինստիտուտում ու Սլավոնականում, Փելեշյանը պատվավոր դոկտոր է։ Նրա հետ հանդիպումները մշտապես ոգևորում են ուսանողներին, քանզի Փելեշյանը կենդանի լեգենդ է մեր օրերի ու ֆենոմեն կինոմատոգրաֆում։